Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի նախկին երրորդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինան վսատհ հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի Բաց առաջնությունում։
Ռոլան Գարոս-2023-ի առաջին շրջանի խաղում Սվիտոլինան 6:2, 6:2 հաշվով հաղթց աշխարհի 24-րդ ռակետ, Իտալիայի ներկայացուցիչ Մարտինա Տրեվիզանին: Հանդիպումը տևեց 1 ժամ 12 րոպե։
Ռոլան Գարոսի կանանց մրցաշարի գործող չեմպիոնն աշխարհի առաջին ռակետ լեհ Իգա Շվիոնտեկն է։