«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է 2022/2023 մրցաշրջանի ավարտին պաշտպան Ժորդի Ալբայի հեռանալու մասին:
Ալբայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված էր ևս մեկ մրցաշրջանով, սակայն կողմերը համաձայնության են եկել պայմանագիրը ժամկետից շուտ խզելու վերաբերյալ։
«Բարսելոնայի» կազմում անցկացրած 11 մրցաշրջաններում Ալբան անցկացրել է 458 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 99 գոլային փոխանցման հեղինակ։ 34-ամյա պաշտպանը կատալոնացիների կազմում 18 տիտղոս է նվաճել՝ 6 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում։
Նշենք, որ ավելի վաղ «Բարսելոնան» հայտարարել էր նաև մեկ այլ վետերանի՝ Սերխիո Բուսկետսի՝ մրցաշրջանի ավարտին հեռանալու մասին: