Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության որակավորման եզրափակիչ։
Ռոլան Գարոսի որակավորման փուլի կիսաեզրափակչում աշխարհի 134-րդ ռակետ Ավանեսյանը հաղթել է WTA-ի դասակարգման աղյուսակում 207-րդ տեղը զբաղեցնող հոլանդացի Լեսլի Պատինամա Կերհովին։
1 ժամ 50 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 20-ամյա Ավանեսյանի հաղթանակով՝ 6:3, 4:6, 6:3 հաշվով։
Մրցաշարի հիմնական փուլ մտնելու համար Ավանեսյանը կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կայլա Դեյի հետ։