«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Մարկո Վերատիի ծառայություններով: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը մտածում է ՊՍԺ-ից հեռանալու մասին և ակումբը պատրաստ է վաճառել նրա տրանսֆերը։
Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթին»:
Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը դեռ վերջնական որոշում չի կայացրել թիմից հեռանալու մասին, թեև բաց է նոր մարտահրավերի համար։
Այս մրցաշրջանում Վերատին Լիգա 1-ում անցկացրել է 27 հանդիպում:
























































