Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի նախագահ Մուհամեդ Ալ Մուամարը պատմել է աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ համագործակցության մանրամասների մասին։
«Կրիշտիանուի հետ պայմանավորվածություն ունենք ոչ միայն որպես ֆուտբոլիստ։ Մենք ստացանք նրա կոմերցիոն իրավունքները, որոնք կակտիվանան մրցաշրջանի վերջում։
Դրանք ազդեցություն կունենան տուրիստական կողմի վրա և շատ ավելին։ Ես միշտ ասում եմ «Ալ-Նասրի» խաղացողներին՝ անել հնարավորը, քանի որ այժմ մեր հանդիպումները հեռարձակում են ավելի քան 50 հեռուստաալիքներ»,- ակումբի ղեկավարի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ռոնալդուն այս տարվա սկզբին է տեղափոխվել «Ալ Նասր»: Սաուդյան Արաբիայում նա տարեկան 200 միլիոն եվրո է վաստակում։
























































