«Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս ՄաքԱլիստերը մրցաշրջանի ավարտից հետո կմիանա «Լիվերպուլին»: Այս մասին հայտնում է TyC Sports-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբների միջև գործարքը համաձայնեցված է։ Կարմիրները ֆուտբոլիստի համար կվճարեն 70 մլն ֆունտ:
Այս տրանսֆերը կլինի ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերներից մեկը։
ՄաքԱլիստերը «Բրայթոնում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
























































