Խորվաթիայի հավաքականը հայտարարել է թիմի նախնական հայտացուցակը Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի համար։
Գխավոր մարզիչ Զլատկո Դալիչը թիմ է հրավիրել 24 խաղացողների և պահեստայինների ցուցակում ընդգրկել ևս յոթ խաղացողների։ 23 խաղացողներից կազմված վերջնական հայտացուցակը հայտնի կդառնա հունիսի 5-ին:

Ազգերի լիգայի եզրափակիչ փուլն այս տարի կանցկացվի Նիդեռլանդներում՝ հունիսի կեսերին։ 1/2 եզրափակչի փուլում կկայանան Խորվաթիա — Նիդեռլանդներ (հունիսի 14)
և Իսպանիա-Իտալիա (հունիսի 15) հանդիպումները: 3-րդ տեղի համար հանդիպումը և եզրափակիչը կկայանան հունիսի 18-ին։
























































