Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ռոլան Գարոսի որակավորման կիսաեզրափակիչ։
Աշխարհի 134-րդ ռակետ Ավանեսյանը որակավորման փուլի 1/4 եզրափակչի փուլում հանդիպեց WTA-ի վարկանիշային աղյուսակի 200-րդ հորիզոնականը զբաղեցնող Դարիա Աստախովայի հետ։ Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 13 րոպե և ավարտվեց Ավանեսյանի հաղթանակով երկու սեթում՝ 6:1, 6:3:
Որակավորման կիսաեզրափակիչում Էլինան կխաղա Լեյրե Ռոմերո-Գարմաս (Իսպանիա) – Լեսլի Կերհովե (Հոլանդիա) խաղի հաղթողի հետ։
WTA. «Ռոլան Գարոս» (Ֆրանսիա)
Որակավորում. 1/4 եզրափակիչ
Էլինա Ավանեսյան (Ռուսաստան) – Դարիա Աստախովա (Ռուսաստան) – 6:1, 6:3.