«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է 26-ամյա բելգիացուն տեսնել իր թիմում։
Այս մրցաշրջանում Տիլեմանսն անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:
























































