Կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ։ Այս մասին խոսել է ինքը՝ կիսապաշտպանը։
«Շուտով կբացվի տրանսֆերային պատուհանը, կտեսնենք ինչ կլինի։
էլիտար ֆուտբոլ վերադառնալը միանգամայն հնարավոր է, կտեսնենք, թե ով կցանկանա ինձ կրկին տեսնել իրենց թիմում»,- Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում RadioColombia-ն։
30-ամյա Ռոդրիգեսի տրանսֆերային իրավունքները պատկանում են Կատարը ներկայացնող «Ալ Ռայանին»։ Պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։
























































