«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության մասին (0:1)։
«Մենք բավականին լավ խաղացինք, և ես գոհ եմ մեր խաղից։ «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա խաղում միշտ դժվար է, անկախ նրանից, թե ով է խաղում այդ թիմում։ Այնտեղ կան միջազգային կարգի խաղացողներ, ինչպես նաև լավ երիտասարդ ֆուտբոլիստներ։
Մեզ համար դժվար էր, բայց մենք լավ խաղացինք առաջին 15 րոպեներից հետո, որոնց ընթացքում չափից դուրս հարգանքով էինք վերաբերվում մրցակցին։ Բաց թողած գոլից հետո մենք բավական հնարավորություններ ունեինք մեկ-երկու գոլ խփելու համար։
Ցանկանում եմ, որ մնացած երկու հանդիպումներում լավ ֆուտբոլ ցուցադրենք, բայց չեմ կարող վերահսկել արդյունքները։ Այս մրցաշրջանում երբեմն մեր չափանիշներն ընկել են, և մենք պետք է բացատրություն գտնենք դրա համար: Կարևոր է լավ մարզվել, առաջ շարժվել։
«Չելսին» երբեք չպետք է ուրախանա պարտությամբ, բայց մենք արժանի էինք ոչ-ոքիի»,- Լեմպարդի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
























































