Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել «Չելսի»։ Լոնդոնյան ակումբը «Յուվենտուսին» առաջարկել է 80 միլիոն եվրո ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, հայտնում է ESPN-ը։
«Արիստոկրատները» դիտարկում էին սերբ ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը դեռ նրա՝ «Ֆիորենտինայում» հանդես գալու ժամանակ:
Նշվում է, որ «Չելսին» ապագա գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին խոստացել է ամռանը ձեռք բերել բարձրակարգ հարձակվողի։
Ինքը՝ Վլահովիչը, ցանկանում է տեղափոխվել «Չելսի»։ Սերբ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ատլետիկոն» և Մյունխենի «Բավարիան»:
























































