«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կիսվել է իր կարծիքով «Արսենալի» այս մրցաշրջանի արդյունքների մասին։
Պրեմիեր լիգայի 37 տուրից հետո «Արսենալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ Առաջատար «Մանչեսթեր Սիթիից», որն արդեն պաշտոնապես հռչակվել է չեմպիոն, «Արսենալը» հետ է մնում չորս միավորով։
Կարագերն իր հիասթափությունն է հայտնել, որ լոնդոնյան թիմը լուրջ անկում է գրանցել արդյունքների առումով մրցաշրջանի երկրորդ կեսում, որի արդյունքում նրանք բաց թողեցին չեմպիոն դառնալու իրենց հնարավորությունը:
«Մրցաշրջանի երկրորդ կեսում անկում գրանցվեց թիմի արդյունքներում, և հիմնական պատճառներից մեկն այն է, որ նրանք չունեին կազմի խորություն (պահեստայինների երկար նստարան): Նրանք պետք է ավելի որակյալ խաղացողներ հրավիրեն։ Որքա՞ն հաճախ «Արսենալը» ութ միավորով առաջ կլինի մրցակիցներից առաջնության ավարտից 10 խաղ առաջ: Դա զարմանալի արդյունք էր, և նրանք բաց թողեցին այն»,- Կարագերին է մեջբերում Sky Sports-ը։
























































