«Նյուքասլը» մոտ է «Արսենալի» պաշտպան Կիրան Թիրնիի տրանսֆերը ձևակերպելուն, հայտնում է Football Insider-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա շոտլանդացու տրանսֆերի գլխավոր հավակնորդը «կաչաղակներն» են։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Աստոն Վիլան»:
2022/23 մրցաշրջանում Թիրնին «Արսենալի» կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո:
























































