«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Նոթինգհեմից» կրած պարտությունը (0-1), որը լոնդոնյան ակումբին զրկել է առաջնությունում հաղթելու հնարավորությունից։
«Շնորհավորում եմ «Մանչեսթեր Սիթիին» տիտղոսի կապակցությամբ: Մեզ համար սա տխուր օր է։ Մենք պետք է առերեսվենք ճշմարտության հետ. մենք գոլ ընդունեցինք և այնքան լավը չէինք, որ հաղթեինք մրցակցին։ Մենք կարող էինք խաղալ առնվազն երեք ժամ, բայց դրան չէինք հասնի։
Ես պատասխանատվություն եմ ստանձնում այդ ամենի համար: Երբ ամեն ինչ լավ է ընթանում, հիանալի է: Երբ ոչ․․․ լավ, այդպիսին է սպորտը:
Մենք թանկ ենք վճարել այն գոլերի համար, որոնք վերջին ժամանակներս նվիրել ենք մեր մրցակցին, բայց մեղքը միայն մեկ անձի վրա գցել չի կարելի: Ամբողջ թիմը պետք է ավելի լավ խաղար, բայց վերջին շաբաթներին այդպես չէինք անում: Սա շատ տխուր օր է։ 11 ամիս աշխատեցինք հաղթելու համար, այսքան ժամանակ բարձունքում էինք, պայքարեցինք, բայց դա բավարար չէր։
Այժմ մենք պետք է բուժենք վերքերը: Մենք շատ ենք ցավում։ Դժվար շաբաթվան ընդառաջ պետք է գտնել խաղացողներին ուրախացնելու միջոց»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
























































