«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան յուրօրինակ ռեկորդ է սահմանել թոփ-5 լիգաների շրջանակում:
Մայիսի 20-ին «Արսենալը» Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում պարտվեց «Նոթինգհեմին» (0-1), ինչի շնորհիվ «քաղաքաբնակները» ժամանակից շուտ չեմպիոն դարձան։
2016 թվականին Գվարդիոլայի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո «Մանչեսթեր Սիթին» 5-րդ անգամ և 3-րդ անընդմեջ նվաճում է չեմպիոնի տիտղոսը։
Այսպիսով, Գվարդիոլան դարձավ պատմության մեջ միակ մարզիչը, ով կարողացավ երեք անգամ անընդմեջ նվաճել չեմպիոնի տիտղոսը Իսպանիայում, Գերմանիայում և Անգլիայում։
























































