«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Աստոն Վիլայի» հետ ոչ-ոքին (1-1).
«Անկախ նրանից, թե ինչպես եք նայում «Աստոն Վիլայի» հետ հանդիպմանը, այս արդյունքը հիասթափեցնող է:
Մենք իսկական պայքար էինք մղում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար, սակայն մրցակիցներն ավելի շատ միավորներ վաստակեցին։ Կուզենայի, որ ինտրիգը պահպանվեր մինչև հաջորդ շաբաթ, բայց չկարողացանք դա անել։
Մենք պայքարելու ենք Եվրոպա լիգայում։ Եկեք այս մրցաշարը դարձնենք մերը։ Այն, որ մենք այս մրցաշարի ուղեգիր նվաճեցինք, ինքնին ձեռքբերում է, քանի որ ունենք լուրջ մրցակիցներ։ Դժվար է, բայց մենք դա արեցինք: Տեսնենք, թե ինչ կարող ենք անել այնտեղ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն։
























































