Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը Հռոմում ընթացող Masters 1000 մրցաշարի կիսաեզրափակչում հաղթել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին։
Խաղը տևել է 1 ժամ 47 րոպե և ավարտվել է աշխարհի 3-րդ ռակետի օգտին՝ 7։5, 7։5 հաշվով։
Եզրափակչում Մեդվեդևը կխաղա դանիացի Հոլգեր Ռունեի հետ։ Թենիսիստները միմյանց միջև միայն մեկ հանդիպում են անցկացրել՝ ապրիլի կեսերին Մոնտե Կարլոյի Masters-ում, որում հաղթել է Ռունեն:
ATP Masters 1000. Հռոմ (Իտալիա). 1/2 եզրափակիչ
Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) – Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 7:5, 7:5