Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալել էր «Լայպցիգին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3։1 հաշվով։
Առաջին կեսում մյունխենյան ակումբից հաշիվը բացեց Սերբ Գնաբրին։
65-րդ րոպեին Կոնրադ Լայմերը հավասարեցրեց հաշիվը։ 11 րոպե անց Կրիստոֆեր Նկունկուն առաջ մղեց իր թիմին՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
85-րդ րոպեին հյուրերը ևս մեկ 11 մետրանոցի իրավունք ստացան։ Այս անգամ դիպուկ գտնվեց Դոմինիկ Սոբոսլային։
«Բավարիան» 68 միավորով մնաց առաջին տեղում։ «Լայպցիգը» 63 միավորով 3-րդ տեղում է։
Դորտմունդի «Բորուսիան» 67 միավորով 2-րդ տեղում է և այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։ Դորտմունդյան թիմը վաղը կհյուրընկալվի «Շտուտգարտին», որը 19-րդ տեղում է։
Բունդեսլիգայի վերջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը ընդունելու է «Մայնցին», իսկ Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելու է «Քյոլնին»։
























































