«Չելսին» պատրաստ է մրցել «Լիվերպուլի» և «Ասթոն Վիլայի» հետ «Սպորտինգի» կիսապաշտպան Մանուել Ուգարտեի տրանսֆերի համար։ Այս մասին հայտնում է Record-ը:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը մոտ ժամանակներս բանակցություններ կվարի խաղացողի ներկայացուցիչների հետ։
Այս մրցաշրջանում Ուգարտեն «Սպորտինգի» կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում գոլ չի խփել:
Ֆուտբոլիստի պայմանագիրը լիսաբոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 մլն եվրո։
Հիշեցնենք, որ «Չելսիի» ենթադրյալ ապագա մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է, որ կիսապաշտպանի դիրքը լոնդոնյան թիմում ամենախնդրահարույցներից մեկն է:
























































