«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտարարել է հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
«Գիտե՞մ, թե ինչու Ռեշֆորդի հետ նոր պայմանագիր դեռ չի ստորագրվել: Այո, գիտեմ, բայց գործընթացի մանրամասները չեմ բացահայտի։ Թող այն շարունակվի։
Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ այս պահին դա կարևոր չէ ո՛չ ինձ, ո՛չ էլ Ռեշֆորդի համար։ Նրա համար գլխավորն այս մրցաշրջանում ավելի շատ գոլեր խփելն է, և նա հիանալի մրցաշրջան է անցկացնում, և թիմը նույնպես հիանալի մրցաշրջան է անցկացնում: Մենք պետք է մտնենք Չեմպիոնների լիգա և կենտրոնանանք դրա վրա:
Մարկուսը ցանկանում է մնալ, իսկ մենք ուզում ենք, որ նա մնա, այնպես որ, կարծում եմ, մենք ճանապարհ կգտնենք միմյանց հասնելու համար»,-Տեն Հագի խոսքերն է մեջբերում է 90min-ը։
























































