«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ռիչարդ Դանը խոսել է «Քաղաքաբնակների» տրանսֆերային քաղաքականության մասին․
«Եթե նայեք թիմին, ապա Ջեք Գրիլիշը, հավանաբար, միակ խաղացողն էր, որի համար այլ թիմերը չէին կարող մրցել, քանի որ նա արժեր 100 միլիոն ֆունտ: Անկեղծ ասած, նա այդքան էլ չարժե այն ժամանակ, բայց «Մանչեսթեր Սիթին» նրան դարձրեց խաղացող, որն այժմ ավելին արժե:
Եթե նայեք թիմի մնացած ֆուտբոլիստներին, ապա կտեսնեք, որ չկա մեկը, ում տրանսֆերը չեն կարող թույլ տալ «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» կամ «Լիվերպուլը»: «Մանչեսթեր Սիթին» ծրագիր ունի, թե ինչպես է հավաքագրում խաղացողներին և ինչպիսի խաղացողների է ցանկանում տեսնել յուրաքանչյուր դիրքում:
«Մանչեսթեր Սիթին» ամենաշատը գրավում է Պեպ Գվարդիոլայի պատճառով, բոլոր խաղացողները ցանկանում են խաղալ նրա թիմում: Այն, թե ինչպես է նա զարգացրել այս թիմը, նույնիսկ այս մրցաշրջանի ընթացքում, անհավանական է»,- մեջբերում է Ռիչարդին Mirror-ը:
























































