«Բավարիայի» կիսապաշտպան Յոսուա Կիմիխը հայտնվել է անգլիական թոփ-ակումբի դիտակետում։ Բացի կատալոնական «Բարսելոնայից» և Մադրիդի «Ռեալից», գերմանացու տրանսֆերի համար պայքարին միացել է նաև «Լիվերպուլը», հայտնում է Marca-ն։
Նշվում է, որ Կիմիխը դեմ չէ ընդունել նոր մարտահրավեր և իր ուժերը փորձել մեկ այլ առաջնությունում:
Ֆուտբոլիստը «Բավարիայի» հետ պայմանագիր ունի մինչև 2025 թվականը, և մյունխենյան թիմը մտադիր չէ այս ամառ վաճառել նրա տրանսֆերը։
Կիմիխը համարվում է «Բարսելոնայի» առաջնահերթ տրանսֆերային նպատակներից մեկը, ում միջոցով ակումբը կփորձի փոխարինել Սերխիո Բուսկետսին։ «Լիվերպուլն» իր հերթին այս ամառ կբաժանվի մի շարք ֆուտբոլիստներից և ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը հաջորդ մրցաշրջանի համար։
























































