«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի հանդիպման նախօրեին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» մասին։
«Ես չգիտեմ, թե արդյոք «Մանչեսթեր Սիթին» պատմության մեծագույն թիմն է, բայց նրանք երկար ժամանակ է, ինչ ֆանտաստիկ թիմ են:
Մենք պետք է գնահատենք նրանց կայունությանը։ Այս առումով նրանք մոտենում են մեծագույն ակումբ կոչվելուն։
Հաշվի առնելով այն մարզավիճակը, որում գտնվում է թիմն այս պահին, դուք չեք ցանկանում խաղադրույք կատարել նրանց դեմ՝ անկախ մրցակցից: Կարծում եմ, որ Գվարդիոլայի թիմն այս պահին աշխարհի լավագույն թիմն է»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
























































