«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտածում է տրեբլի մասին:
ԱՊԼ չեմպիոնությունը նվաճելու համար «քաղաքայիններին» անհրաժեշտ է ընդամենը մեկ հաղթանակ, նրանք կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդին» Անգլիայի գավաթի եզրափակչում, իսկ «Ինտերին»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
«Հիմա մենք այնպիսի դիրքում ենք, որտեղ խաղացողները կարող են մտածել այդ մասին, պատկերացնել: Մեզ երեք հաղթանակ է բաժանում՝ յուրաքանչյուր մրցաշարում մեկական հաղթանակ: Մենք ունակ ենք դա անել։ Պրեմիեր լիգայում պետք է ևս մեկ հաղթանակ տանենք, հետո Անգլիայի գավաթում կխաղանք մեր հարևանների հետ, իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ իտալական թիմի հետ:
Ես նույնիսկ չեմ կարող արտահայտել, թե ինչ հաճույք է եզրափակչում լինելը և այնտեղ խաղալ «Ինտերի» դեմ։ Մենք հաճույք կստանանք այս իրադարձությունից»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
























































