«Մեծ սաղավարտ»-ի 22-ակի չեմպիոն իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կլքի ATP-ի համաշխարհային դասակարգման 100-յակը, հայտնում է Marca-ն։
Այսօր՝ մայիսի 18-ին, 36-ամյա Նադալը հայտարարել է, որ չի մասնակցի Ռոլան Գարոս 2023-ին, քանի որ շարունակում է ապաքինվել Ավստրալիայի Բաց առաջնության երկրորդ շրջանում ստացած վնասվածքից։
Նադալը 2003 թվականի մարտի 24-ից հետո առաջին անգամ կլքի 100-յակը։