Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Չորրորդ տուրի խաղում աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը հանդիպեց ATP-ի վարկանիշային աղյուսակի 13-րդ հորիզոնականը զբաղեցնող բրիտանացի Քեմերոն Նորիի հետ։ Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 28 րոպե և ավարտվեց սերբ թենիսիստի հաղթանակով երկու սեթում՝ 6:3, 6:4:
Քառորդ եզրափակիչում Ջոկովիչը կխաղա Ալեքսեյ Պոպիրին (Ավստրալիա) — Հոլգեր Ռունե (Դանիա) խաղի հաղթողի հետ։
ATP. Հռոմ, Իտալիա․ 4-րդ շրջան
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — Քեմերոն Նորի (Մեծ Բրիտանիա) — 6:3, 6:4