«Թուլուզի» հարձակվող Զաքարիա Աբուխլալին ակումբը հեռացրել է մարզումային գործընթացից՝ Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում մանուշակների հաղթանակին նվիրված միջոցառումների ժամանակ փոխքաղաքապետին վիրավորելու գործի հետաքննության շրջանակում։
«Ակումբը հայտարարում է, որ խաղացողը կմարզվի պրոֆեսիոնալ խմբից առանձին՝ մինչև հետագա ծանուցումը, որը պատրաստ կլինի ներքին հետաքննության արդյունքների հիման վրա»,- ասվում է «Թուլուզի» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ապրիլի 30-ին Ֆրանսիայի գավաթը նվաճելուց հետո «Թուլուզի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը մասնակցել են թիմի մեծարման արարողությանը, որին ներկա են եղել նաև քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ։ Շնորհավորական ելույթների ժամանակ ֆուտբոլիստները բուռն են արձագանքել մարզիչ Ֆիլիպ Մոնտանյեի խոսքերին, իսկ Թուլուզի քաղաքապետի օգնական Լորան Արիբաժեն խաղացողներին խնդրել է չաղմկել։ Ի պատասխան այս խնդրանքի, Աբուխլալը, ըստ RMC-ի, արել է այս արտահայտությունը. «Իմ տանը կանայք այսպես չեն խոսում տղամարդկանց հետ»:
Ելույթներից անմիջապես հետո մարոկացի հարձակվողը գնացել է պաշտոնյայի մոտ և պնդել, որ նա ներողություն խնդրի։
Ակումբը հետաքննություն է սկսել RMC-ի հրապարակման հիման վրա։