«Տոտենհեմը» մտադիր է ամբողջական պայմանագիր կնքել «Յուվենտուսի» կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկու հետ, հայտնում է The Sun-ը:
Այս պահին շվեդ կիսապաշտպանը վարձավճարով հանդես է գալիս «Տոտենհեմի» կազմում։ Նա լոնդոնյան ակումբին միացել է 2022 թվականի հունվարին։
23-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 29 խաղ՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































