Աշխարհի 11-րդ ռակետ, հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Հռոմում (Իտալիա) ընթացող «Մասթերս» մրցաշարում չի կարողացել դուրս գալ երրորդ փուլ։
Երկրորդ շրջանի խաղում հայազգի մարզիկը երեք սեթում 6:4, 4:6, 6:7 (4:7) հաշվով զիջել է ֆրանսիացի թենիսիստ Գրեգուար Բարերին (ATP վարկանիշային 63-րդ համար): Հանդիպումը տևել է երկու ժամ 35 րոպե։
Հռոմում ընթացող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 7,705,780 եվրո․ մրցաշարի գործող չեմպիոնն աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչն է։