Մեքսիկացի բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Սաուլ Ալվարեսը մենամարտի է հրավիրել ռուս անպարտելի մարտիկ Դմիտրի Բիվոլին:
«Բոլորը գիտեն, որ մենք ցանկանում ենք ռեւանշ մենամարտ անցկացնել Դմիտրի Բիվոլի հետ: Նույն կանոնները, նույն պայմանները, ամեն ինչ նույնն է։ Ես ուզում եմ, որ այսպես լինի»,- ասել է Կանելոն Ջոն Ռայդերի հետ մենամարտից հետո։
Անցյալ տարվա մայիսին Դմիտրի Բիվոլը միաձայն որոշմամբ հաղթեց Սաուլ Ալվարեսին և պաշտպանեց WBA վարկածով կիսածանր քաշային կարգում իր տիտղոսը։
Մայիսի 7-ի գիշերը Կանելոն միաձայն որոշմամբ հաղթեց բրիտանացի բռնցքամարտիկ Ջոն Ռայդերին և պաշտպանեց իր տիտղոսները։
Ընդհանուր առմամբ, Սաուլ Ալվարեսը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 63 մենամարտ է անցկացրել, տարել է 59 հաղթանակ, որից 39-ը՝ ժամկետից շուտ։ Երկու անգամ մեքսիկացին պարտվել է, ևս երկու անգամ նրա մասնակցությամբ մենամարտերն ավարտվել են ոչ-ոքի։