Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությա հերթական մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչ, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը տեխնիկական նոկաուտով հաղթեց թուրք մրցակցին ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ։
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Հվոհաննիսյանը կմրցի վրացի Գեորգի Կուշիտաշվիլիի հետ։
Այսօր ավելի վաղ ռինգ դուրս եկած Ռուսլան Ասլիկյանը պարտվել էր մեկնարկում:
Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչում են նաև Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը: