Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր առաջինը ռինգ է դուրս եկել Ռոման Ասլիկյանը՝ անցկացնելով իր առաջին մենամարտը:
54 կգ քաշայինների 1/16 եզրափակչում Ասլիկյանը մենամարտել է վենեսուելացի Ռիվաս Սեխունդոյի հետ և մրցավարների որոշմամբ 0-5 հաշվով պարտություն կրել:
Ցերեկը ռինգ դուրս կգա նաև 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը. նա 1/8 եզրափակչում կմենամարտի իրանցի Պուրիա Ամիրիի հետ:
Երեկոյան մրցահերթում քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի նաև Եվրոպայի փոխչեմպիոն,86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Նրա մրցակիցը կլինի Թուրքիայի ներկայացուցիչ Հաքան Քոչը:
Տաքշենդում հայ բռնցքամարտիկներն այսպիսի աջակցություն են ստանում:)