Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշը։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 12-րդ տեղից բարձրացել է 11-րդ հորիզոնական։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է սերբ Նովակ Ջոկովիչը, որին հաջորդում է իսպանացի Կարլոս Ալկարասը։
ATP վարկանիշը մայիսի 8-ի դրությամբ.
1, Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 6775 միավոր;
2 (2). Կարլոս Ալկարաս (Իսպանիա) — 6770;
3 (3). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 5330;
4 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 5165;
5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) — 5015;
6 (6). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) — 4190;
7 (7). Հոլգեր Ռունե (Դանիա) — 3865;
8 (8). Յանիկ Սիներ (Իտալիա) — 3525;
9 (10). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) — 3380;
10 (9). Ֆելիքս Օժյե-Ալիասիմե (Կանադա) — 3235;
11 (12). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 3025։