Իսպանացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Կարլոս Ալկարասը Մադրիդում (Իսպանիա) ընթացող Masters-ի եզրափակչում հաղթել է գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆին։
Հանդիպումը տևեց 2 ժամ 27 րոպե և ավարտվեց երեք սեթում՝ 6:4, 3:6, 6:3 հաշվով։
Ալկարասը երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց Մադրիդի մրցաշարում։ 20-ամյա իսպանացու համար այս տիտղոսը դարձավ հոբելյանական. Ալկարասն այժմ ունի ATP տասը տիտղոս:
Մադրիդի մրցաշար․ եզրափակիչ
Կարլոս Ալկարաս — Յան-Լենարդ Շտրուֆ՝ 6:4, 3:6, 6:3