Մայիսի 4-ից 5-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունեցել Արցախյան 44 օրյա պատերազմի հերոս,սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Մելքոն Հովհաննիսյանին նվիրված,ավանդական դարձած թվով երրորդ միջազգային հուշամրցաշարը։
Մրցաշարին մասնակցել են Ռուսաստանից,Վրաստանից և Սերբիայից ժամանած մարզիկ-մարզուհիներ։
Այս մրցաշարը անցկացվում է Մելքոնի ծննդյան օրը։ Մայիսի 5-ին Մելքոնը կդառնար 21 տարեկան։