«Ուոթֆորդի» բրազիլացի հարձակվող ԺուանՊեդրոյի տրանսֆերային արժեքը ռեկորդային կլինի «Բրայթոն ընդ Հով Ալբիոնի» համար: Գործարքը կգերազանցի 22 միլիոն եվրոն, որը «ճայերը» վճարել էին պաշտպան Ադամ Վեբստերի համար 2019 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Պեդրոյի համար գործարքը կավարտվի Անգլիայում տրանսֆերային պատուհանի առաջին օրը։ 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կնքվել է 5 տարով։ Այս մրցաշրջանում հարձակվողը Չեմպիոնշիփի 35 խաղում խփել է 11 գոլ։
Ժուան Պեդրոն «Ուոթֆորդ» է տեղափոխվել բրազիլական «Ֆլումինենսեից» 2020 թվականի հունվարին: Ֆուտբոլիստը ներկայումս գնահատվում է 24 միլիոն եվրո Transfermarkt-ի կողմից:
























































