Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի ներկայացուցիչ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթել է Կոնգոյի ներկայացուցչին և դուրս եկել 1/8 եզրափակիչ։
Երկրորդ ռաունդում Մանասյանը տեխնիկական նոկաուտի ենթարկեց մրցակցին։
1/8 եզրափակիչում մայիսի 8-ին Նարեկը կմենամարտի իրանցի Պուրյա Ամիրիի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 1/8 եզրափակիչ էր դուրս եկել նաև Արթուր Բազեյանը։