Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ «Լիվերպուլը» կարող է չհայտնվել Անգլիայի առաջնության լավագույն քառյակում։
«Մյուս թիմերը շատ ավելի լավ վիճակում են: Քանի դեռ նրանք հաղթում են հանդիպումները, մենք հնարավորություն չունենք։ Մենք պետք է պայքարենք մեր հետևում գտնվող թիմերի դեմ:
Մենք ունենք 59 միավոր, իսկ «Յունայթեդը»՝ 63, այնպես որ մենք կարող ենք առավելագույնը 71 հավաքել, «Յունայթեդին» 15 հնարավորից պետք է 8 միավոր։ Կարծում եմ՝ նրանք դա կանեն։ Նրանք կհաղթեն մնացած հանդիպումներից 3-ում, և վերջ:
Եթե անգամ մեր ելույթներով ճնշում ենք գործադրում մյուս թիմերի վրա, ամեն ինչ չէ, որ մեր ձեռքերում է։ Դատելով նրանից, թե ինչպես են խաղացել լավագույն չորս թիմերն այս մրցաշրջանում, թվում է, որ ոչ ոք ավելի շատ չի պարտվում, քան հաղթում է:
Մենք նախատեսում ենք ավարտել հնարավորինս բարձր մակարդակ, այժմ սա նշանակում է 5-րդ տեղ, բայց երաշխիքներ չկան։ 6-րդ տեղը նույնպես երաշխավորված չէ»,- Կլոպի խոսքերն է փոխանցում BBC Sport-ը։
























































