«Չելսին» կորցրեց Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում հայտնվելու տեսական հնարավորությունները։ Սա առաջին անգամ է տեղի ունեցել 2016/2017 մրցաշրջանից հետո։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի հետաձգված խաղում «Բրայթոնը» սեփական հարկի տակ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (1:0): Դրանից հետո մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղից կապույտների հեռավորությունը, որը կարող է իրավունք տալ խաղալ Եվրոպա լիգայում՝ կախված Անգլիայի գավաթի արդյունքից և Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» տեղից, դարձել է 16 միավոր: Մինչև առաջնության ավարտը «արիստոկրատներին» մնացել է հինգ հանդիպում։ Սա նշանակում է, որ «Չելսին» կարող է վաստակել առավելագույնը 15 միավոր:
Որոշակի սցենարով «Չելսին» պահպանում է Կոնֆերենցիաների լիգա մտնելու հնարավորությունը՝ Պրեմիեր լիգայում զբաղեցնելով յոթերորդ տեղը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետո Լոնդոնի «Չելսին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը՝ վաստակելով 39 միավոր։
























































