«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է Il Messaggero-ն։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա սերբին հավակնում է ձեռք բերել Յուվենտուսը։ Նախկինում թուրինյան ակումբը բազմիցս փորձել է պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ։
Այս մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը անցկացրել է 42 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։