«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկը խոսել է «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտի մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ հոլանդացի մասնագետը կգլխավորի մերսիսայդյան ակումբը Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո։
«Դեռևս պաշտոնական հայտարարություն չկա, բայց լուրեր են պտտվում, որ Սլոտը կդառնա «Լիվերպուլի» հաջորդ գլխավոր մարզիչը: Եկեք տեսնենք: Մեզ երկու կարեւոր խաղ է սպասվում, իսկ մրցաշրջանի ավարտից հետո մենք կենտրոնանալու ենք ապագայի վրա։
Պարզ է, որ մեծ փոփոխություններ են սպասվում։ Իմ կարծիքով սա պետք է հետաքրքիր լինի։ Ես «Լիվերպուլի» ավագն եմ և օգնելու եմ բոլոր նրանց, որոնք գան այստեղ։ Ինչ վերաբերում է մնացած ամեն ինչին, ես լիովին վստահում եմ, որ ակումբը ճիշտ որոշում կայացնի»,- Վիրջիլ վան Դեյկի խոսքերն է մեջբերում This is Anfield-ը։