«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղում երեկ ջախջախիչ պարտություն է կրել «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում։ «Սելհերսթ Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 0։4 հաշվով։
Խաղի ընթացքում «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստները ութ անգամ դրիբլինգով շրջանցել են Կազեմիրոյին, ինչն ԱՊԼ-ի վատագույն ռեկորդն է 2023/2024 մրցաշրջանում:
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա բրազիլացին անցկացրել է 29 հանդիպում, դարձել հինգ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ռեալից» 2022 թվականի օգոստոսին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 30 միլիոն եվրո:
35 տուրից հետո մանկունիացիները 54 միավորով զբաղեցնում են ԱՊԼ-ի ութերորդ հորիզոնականը։ Առաջնությունը գլխավորում է «Արսենալը» (83 միավոր):