«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին դարձել է Իտալիայի առաջնությունում չեմպիոն դարձած ամենատարեց մարզիչը։ Այս մասին հայտնում է Opta-ն։
Իտալացի մասնագետը 64 տարեկան 58 օրական է և դարձել է Ա Սերիայում երբևէ չեմպիոնություն նվաճած ամենատարեց մարզիչը։
Սպալետին Իտալիայում ավելի վաղ աշխատել է «Ռոմայում», որի հետ 2006-2007 և 2007-2008 թթ․ մրցաշրջաններում նվաճել է Իտալիայի գավաթը։
Նրա գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 2010 և 2012 թվականներին դարձել է Ռուսաստանի չեմպիոն։
Մայիսի 4-ին, «Նապոլին» ոչ-ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ (1:1) և առաջնության ավարտից 5 տուր առաջ երաշխավորեց չեմպիոնությունը։ Սա ակումբի պատմության մեջ երրորդ սկուդետտոն է։ Առաջին երկուսը հաղթել են անցյալ դարում՝ 1986/87 թթ․ և 1989/90թթ․ մրցաշրջաններում։