Բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (92+ կգ) պարտություն է կրել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում:
Չալոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից և 0-5 հաշվով պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Բայիկեվուզի Դանաբիեկեին:
Հիշենենք՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն այսօր ավելի վաղ հաղթանակով էր մեկնարկել Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում:
63,5 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում Բաչկովը մրցել է Սերբիան ներկայացնող Ալեքսեյ Սենդրիկի հետ և առավելության հասնելով բոլոր 3 ռաունդներով՝ հաղթանակ տարել ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ մայիսի 6-ին կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Կահան Չանլիի հետ:
Այսօր ավելի վաղ ռինգ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչները՝ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանն ու 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը պարտվել են մեկնարկում: Գարբոյանը զիջել է Թայբեյի ներկայացուցչին՝ 1-4 հաշվով, իսկ Հարությունյանը մրցավարների անհասկանալի որոշմամբ զիջել է կուբացի Կլարո Ֆիզին: Առաջին ռաունդում նա նոկդաունի է ենթարկել մրցակցին, բայց հաղթանակը տրվել է կուբացուն, իսկ երկրորդ ռաունդում կուբացու վնասվածքի պատճառով մենամարտը դադարեցվել է, իսկ հաղթանակը շնորհվել է մրցակցին: