Բռնցքամարտիկ Գոռ Ազիզյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանում ավարտին մոտեցող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում նվաճել է արծաթե մեդալը:
«Ուրախ եմ, որ կարողացա հասնել մինչև եզրափակիչ, բայց շատ տխուր եմ, որ պարտվեցի: Նպատակս մեկն էր՝ կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին, բայց չկարողացա: Եզրափակչում պարտվեցի իմ սխալների պատճառով, երևի՝ այնքան էլ լավ չէի պատրաստվել:
Արդյոք վստահության պակասի՞, թե՞ լարվածության խնդիր էր. երևի՝ երկուսն էլ կար: Ամեն ինչ արեցի, որ գոնե երրորդ ռաունդում մրցավարները հաղթանակն ինձ շնորհեն»,- ասում է երիտասարդ բռնցքամարտիկը: