Բռնցքամարտիկ Գոռ Ազիզյանը Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը՝ վիճելի մրցավարության արդյունքում:
Ազիզյանին 0-4 հաշվով պարտություն է գրանցվել Բուլղարիայի ներկայացուցիչԿոնստանտին Կոստովի հետ եզրափակիչ մենամարտում, թեև առաջին երկու ռաունդներում Ազիզյանը շատ ակտիվ է գործել և մեծ առավելություն ունել մրցակցի նկատմամբ, իսկ երրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը բացահայտ նոկդաուինի է ենթարկել մրցակցին:
Այդուհանդերձ, երիտասարդների ԵԱ-ում բողոքարկման հնարավորություն չկա. հայ մարզիկի արծաթե մեդալը կպահպանվի:
Ավելի ուշ, ԵԱ-ի եզրափակչում իրենց ուժերը կչափեն 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը , որը ոսկե մեդալի համար կմենամարտի Մոնտենեգրոյի ներկայացուցիչ Միրկո Սարցևիչի հետ, և 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, որի մրցակիցը կլինի իտալացի Ջոնաթան Պիսանոն: