Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը պարտվել է Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում իր երկրորդ մենամարտում:
Ղազարյանը 1/16 եզրափակչում մենամարտել է Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլատայի հետ և զիջել մրցակցին:
Հիշեցնենք՝ հայ բռնցքամարտիկը հաղթանակով էր մեկնարկել ԱԱ-ում՝ 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Բուրունդիի ներկայացուցիչ Մոհամեդ Նտունգիյեմբոսին։
Ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակով էր մեկնարկել նաև Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը: