Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը, որը Խորվաթիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում, դարձել է բրոնզե մեդալակիր, լրագրողների հետ զրույցում ամփոփել է արդյունքները.
«Մեծահասակների պայքարում սա իմ առաջին մեդալն էր: Ոսկու հետևից էի գնացել, բայց որոշ հանգամանքներ խանգարեցին ինձ: Երրորդ տեղի գոտեմարտը շատ տպավորիչ էր ինձ համար: Ամեն ինչ դրանից էր կախված: Երկու տարի շարունակ պարտվել էի երրորդ տեղի համար: Դա ամենացանկալի բանն էր, որ եղավ:
Ամեն ինչ կանեմ հաջորդ անգամ ավելի բարձր մեդալ նվաճելու համար»,- ասել է Հրաչյա Պողոսյանը:
Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնության 63 կգ քաշայինների պայքարում Մ23 աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտության էր մատնել Իտալիայի ներկայացուցչին: