Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը մասնակցում է 11 մարզիկով:
Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ կունենա։ Ռինգ դուրս կգան 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Հակոբյանը 1/16 եզրափակչում կմենամարտի Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեի հետ, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը նույն փուլում ուժերը կչափի Իսրայելի ներկայացուցիչ Յան Զաքի հետ:
Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը. նա պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ նոկաուտով հաղթել է Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նույնգեյբոսին:
Բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը կավարտվի մայիսի 14-ին: Հայաստանի հավաքականը հանդես է գալիս Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: